Հարգելի համաքաղաքացիներ, շնորհակալություն «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությանը ստորագրությամբ միանալու և ձեր քաղաքացիական դիրքորոշումը հստակ արտահայտելու համար: Թեպետ՝ այս օրենսդրական նախաձեռնությունը ինքնին ի զորու չէ ամբողջովին լուծելու Արցախի ու Հայաստանի անվտանգության գերխնդիրը, սակայն անչափ կարևոր է Արցախի գոյությանը սպառնացող քայլերը առնվազն իրավական հարթությամբ կանխելու, ձեռնարկվող և ձեռնարկվելիք ցանկացած այլ խելամիտ քայլի հավուր պատշաճի սատարելու և հայ մարդու ինքնությունը վերահաստատելու համար: Առանձնակի մի բարդ ընթացակարգ չէ ստորագրությամբ միանալը, ընդ որում, անհրաժեշտ նվազագույն քանակը ապահովելը չէ խնդիրը, այլ հայ մարդու արժանապատիվ կեցվածքը պահպանելը:
Մշտապես դժգոհելու, հուսահատվելու և այլոց հուսահատեցնելու փոխարեն, պարզապես աջակցեք նրանց, ովքեր իրապես հավատում են Երկրին ու ժողովրդին:
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.Գ. Խաղաղության որոշ կետերի հետ համաձայնություն տված Ադրբեջանը Արցախում շարունակում է արտաքին ուժերի կողմից խրախուսվող «հակաահաբեկչական» գործողությունները, ինչի արդյունքում ունեցանք ևս 4 զոհ՝ թող նահատակների հոգիները լույսերի մեջ լինեն, Աստված պահապան մեր Ազգին: